Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը նշել է Մադրիդի «Ռեալի» այն երկու ֆուտբոլիստների անունները, որոնց չէր ցանկանա տեսնել առաջիկա «Էլ Կլասիկոյում»։
«Ես կցանկանայի հեռացնել Կուրտուային և Մբապեին։ Տիբոն իր սեյվերով շատ միավորներ է բերում «Ռեալին»։ Ինչ վերաբերում է Մբապեին, ապա նա փոխում է խաղի ընթացքը, բազմաթիվ գոլեր է խփում։ Եթե ես կարողանայի, կհեռացնեի երկուսին էլ»,- իսպանացի կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում Actu Foot-ը։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» և «Ռեալի» միջև հանդիպումը կկայանա կիրակի՝ հոկտեմբերի 25-ին, «Կամպ Նոու» մարզադաշտում։ Այս դիմակայությանն ընդառաջ Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը 27 միավորով վստահորեն գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը, իսկ մադրիդյան գևանդը վաստակած 21 միավորով գտնվում է երրորդ հորիզոնականում։
























































