ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության B2 խմբի չորրորդ տուրում Վրաստանի ազգային հավաքականը հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի խաղաց Հյուսիսային Իռլանդիայի ընտրանու հետ (0-0):
Հանդիպման հիմնական ժամանակի ավարտին մոտ՝ 84-րդ րոպեին, դաշտի տերերը կարող էին հաղթանակ կորզել, սակայն Իսահակ Փրայսը վրիպեց 11-մետրանոց նշանակետից՝ չկարողանալով առաջ մղել Հյուսիսային Իռլանդիային։
Այս ոչ-ոքիից հետո Վրաստանի ընտրանին շարունակում է մնալ առանց հաղթանակի ընթացիկ խաղարկությունում և վաստակած 2 միավորով եզրափակում է B2 խմբի մրցաշարային աղյուսակը։
Ազգերի լիգայի B2 խմբի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































