Իսպանիայի Լա Լիգայի 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում ընդունել էր «Ռայո Վալեկանոյին»։
Գլխավոր մրցավար Վիկտոր Գարսիա Վերդուրայի սուլիչի ներքո կայացած խաղում Ժոզե Մոուրինյուի սաները վստահ հաղթանակ են տարել 4:1 հաշվով։
«Արքայական» ակումբը վճռել է հանդիպման ելքը դեռ առաջին խաղակեսում։ Արդեն 14-րդ րոպեին Կիլիան Մբապեն անվրեպ է իրացրել 11-մետրանոցը՝ առաջ մղելով իր թիմին։ Ընդամենը երեք րոպե անց պաշտպան Ալվարո Կարերասը կրկնապատկել է դաշտի տերերի առավելությունը, իսկ 35-րդ րոպեին Ջուդ Բելինգհեմը հաշիվը դարձրել է խոշոր։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 51-րդ րոպեին, հյուրերի հարձակվող Սերխիո Կամելյոն կարողացել է կրճատել հաշվի տարբերությունը, սակայն ավելացված ժամանակում (90+1՛) Մբապեն խփել է իր երկրորդ գնդակը՝ ձևակերպելով դուբլ և վերջակետ դնելով հանդիպմանը. ֆրանսիացի հարձակվողն իր ակտիվում գրանցել է նաև գոլային փոխանցում:
Այս հաղթանակից հետո Մադրիդի «Ռեալը» վաստակել է 12 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ «Ռայո Վալեկանոն» 4 միավորով 15-րդն է։
Առաջնության հաջորդ տուրում՝ սեպտեմբերի 15-ին, մադրիդցիները արտագնա խաղում կմրցեն «Էլչեի» հետ, իսկ «Ռայոն» նույն օրը սեփական հարկի տակ կընդունի «Էսպանյոլին»։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին

























































