Մյունխենի «Բավարիան» Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի առաջին տուրում սեփական հարկի տակ 5:0 հաշվով անպատասխան գնդակներ է ուղարկել նորվեգական «Բուդյո-Գլիմտի» դարպասը։
Խաղի հաշիվը բացած Ջամալ Մուսիալայի գոլը պատմական էր մյունխենյան ակումբի համար։ Դա «Բավարիայի» 900-րդ գնդակն էր Եվրոպական չեմպիոնների գավաթի և Չեմպիոնների լիգայի խաղարկությունների պատմության մեջ։
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ գերմանական գրանդը մրցաշարի պատմության մեջ ընդամենը երկրորդ ակումբն է, որը հատում է 900 գոլի սահմանագիծը։ Խփած գնդակների քանակով բացարձակ ռեկորդակիրը Մադրիդի «Ռեալն» է, որի ակտիվում կա 1139 գոլ։
ՉԼ լիգայի փուլի երկրորդ տուրում «Բավարիան» հոկտեմբերի 13-ին կմրցի նորվեգական մեկ այլ ակումբի՝ «Վիկինգի» հետ, իսկ «Բուդյո-Գլիմտը» հոկտեմբերի 14-ին ուժերը կչափի Դորտմունդի «Բորուսիայի» հետ։
























































