«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապեն Չեմպիոնների լիգայում իր 71-րդ գոլը խփեց «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղում։
27-ամյա ֆուտբոլիստը այժմ հավասարվել է «Ռեալ Մադրիդի» նախկին հարձակվող Ռաուլին։ ՉԼ-ի ռմբարկուների աղյուսակում ավելի բարձր են միայն Կարիմ Բենզեման (90 գոլ), Ռոբերտ Լևանդովսկին (109), Լիոնել Մեսսին (129) և Կրիշտիանու Ռոնալդուն (140):
«Ռեալ Մադրիդի» մեկ այլ նախկին հարձակվող՝ Կրիշտիանու Ռոնալդուն, գլխավորում է Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների ռմբարկուների ցանկը՝ 140 գոլով։
«Ռեալ Մադրիդի» և «Ինտերի» միջև խաղը տեղի է ունենում Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում։ Մրցավարը Մայքլ Օլիվերն է (Անգլիա)։ Հաշիվն այժմ 2-0 է՝ իսպանական թիմի օգտին։
























































