Ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 2026/27 մրցաշրջանի 6-րդ տուրում «Ալ-Քադսիան» սեփական հարկի տակ ընդունել էր «Ալ-Ահլիին» և հաղթել 3-2 հաշվով։
Տանտերերի կազմում դուբլ ձևակերպեց թիմի նորեկ Տիջանի Ռեյնդերսը, ևս մեկ անգամ աչքի ընկավ Աբու Ալ Շամատը։ «Ալ-Ահլիի» կազմում դուբլ ձևակերպեց Այվեն Տոուինին։
Հյուրերի կազմում Էդուարդ Սպերցյանը խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում և ամբողջական հանդիպում անցկացրեց։
Այս հաղթանակից հետո «Ալ-Քադսիան» 6 խաղից հետո վաստակեց 15 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական։ «Ալ-Ահլին» իր ակտիվում ունի 9 միավոր և զբաղեցնում է 7-րդ տեղը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































