Իտալիայի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի պաշտոնում կնշանակվի Անդրեա Պիռլոն։ Այս մասին հայտնում է իտալական հեղինակավոր La Gazzetta dello Sport պարբերականը։
Կողմերն արդեն համաձայնեցրել են աշխատանքային պայմանագրի կետերը, որը նախատեսված կլինի մինչև 2030 թվականը։ Սպասվում է, որ 47-ամյա մասնագետի տարեկան աշխատավարձը կկազմի 1,5 միլիոն եվրո։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան կանգ է առել Պիռլոյի թեկնածության վրա այն բանից հետո, երբ Խոսեպ Գվարդիոլան և Կառլո Անչելոտին մերժել են ազգային թիմը գլխավորելու առաջարկները։
Հիշեցնենք, որ ներկայումս Անդրեա Պիռլոն գլխավորում է «Դուբայ Յունայթեդ» ակումբը։

























































