Polymarket կանխատեսումների հարթակը աշխարհի 2026 թվականի առաջնության ավարտից հետո թարմացրել է 2026 թվականի «Ոսկե գնդակ» մրցանակին հավակնող ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։
Հեղինակավոր մրցանակին արժանանալու գլխավոր հավակնորդը, ըստ հարթակի օգտատերերի, Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Լամին Յամալն է։ Նրա հաղթանակի հավանականությունը գնահատվում է 51 տոկոս։
Հավակնորդների ցուցակի երկրորդ տեղում Անգլիայի ընտրանու հարձակվող Հարի Քեյնն է՝ 27 տոկոս հավանականությամբ։ Նրան հաջորդում են Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին (8 տոկոս) և Ֆրանսիայի ազգային թիմի հարձակվող Կիլիան Մբապեն (4 տոկոս)։
Հիշեցնենք, որ նախօրեին Իսպանիայի ազգային հավաքականը դարձել էր աշխարհի չեմպիոն՝ եզրափակիչի լրացուցիչ ժամանակում 1-0 հաշվով առավելության հասնելով Արգենտինայի նկատմամբ։
























































