Արգենտինայի ազգային հավաքականի ավագ և հարձակվող Լիոնել Մեսսին շարունակում է նոր էջեր գրել համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ։ Նա դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով 15 հանդիպում է անցկացրել աշխարհի առաջնությունների փլեյ-օֆֆ փուլերում։
Ինչպես հայտնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը X սոցիալական ցանցում, 39-ամյա հարձակվողն այս բացարձակ ռեկորդը սահմանեց ԱԱ-2026-ի քառորդ եզրափակիչում՝ Շվեյցարիայի հավաքականի դեմ կայացած խաղին (3:1՝ լրացուցիչ ժամանակում) մասնակցելու շնորհիվ:
Այս տպավորիչ ցուցանիշով Լիոնել Մեսսին շրջանցեց Գերմանիայի հավաքականի լեգենդար նախկին հարձակվող, 2014 թվականի աշխարհի չեմպիոն Միրոսլավ Կլոզեի նվաճումը, ում ակտիվում կար 14 հանդիպում մունդիալների փլեյ-օֆֆ փուլերում։
Նշենք նաև, որ Շվեյցարիայի դեմ գերլարված խաղում արգենտինացիների ավագն անխափան անցկացրեց ամբողջ հանդիպումը (ներառյալ 120 րոպեները)՝ աչքի ընկնելով կարևոր արդյունավետ փոխանցմամբ, ինչի շնորհիվ հանդիպման 10-րդ րոպեին Ալեքսիս Մաք Ալիստերը բացեց հաշիվը:
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչում Արգենտինան ուժերը կչափի Անգլիայի ընտրանու հետ։























































