Հարավաֆրրիկյան Հանրապետության հավաքականի կիսապաշտպան Յայա Սիտհոլեն հեռացվեց խաղադաշտից 50-րդ րոպեին։
Մեքսիկայի և Հարավային Աֆրիկայի միջև խաղը անցկացվում է A խմբում։ Այս պահին մեքսիկացիները հաղթում են 1-0 հաշվով։
Մեքսիկան 2-րդ տուրում (հունիսի 19) կմրցի Հարավային Կորեայի, իսկ 3-րդ տուրում՝ Չեխիայի (հունիսի 25) հետ։ Հարավային Աֆրիկան 2-րդ տուրում (հունիսի 18) կմրցի Չեխիայի, իսկ 3-րդ տուրում՝ Հարավային Կորեայի (հունիսի 25) հետ։
2026 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությունը կանցկացվի Միացյալ Նահանգներում, Կանադայում և Մեքսիկայում՝ հունիսի 11-ից հուլիսի 19-ը։
























































