Կատալոնիայի սուպերգավաթի 2019/20 մրցաշրջանի խաղը չի կայանա կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, հաղորդում է Կատալոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Տիտղոսի համար պայքարելու էին «Բարսելոնան» և «Էսպանյոլը»։ Նախորդ տարի գավաթը նվաճել էր «Ժիրոնան», որը հաղթել էր «Բարսելոնային» եզրափակչում 1-0 հաշվով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մայիսի 4-ից Իսպանիայում բոլոր մարզիկները կարող են վերսկսել մարզումները։