Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորն Instagram-ի իր էջի Stories բաժնում հրապրակում է կատարել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Մյունխենի «Բավարիայից» կրած պարտությունից հետո։
Հիշեցնենք, որ «Սանտյագո Բեռնաբեուում» կայացած հանդիպումն ավարտվել էր հյուրերի հաղթանակով՝ 2-1 հաշվով: Լուիս Դիասն ու Հարի Քեյնը երկու գնդակի առավելություն էին ապահովել մյունխենցիների համար, ինչին «արքայական» ակումբը կարողացել էր պատասխանել միայն Կիլիան Մբապեի խփած գոլով։
Հանդիպման ավարտից հետո բրազիլացի ֆուտբոլիստը հավատ է հայտնել դիմակայության վերջնարդյունքում հաջողության հասնելու հարցում.
«Մենք դեռ խաղի մեջ ենք: Մենք պետք է հավատանք»,- խաղի դրվագներից մեկի լուսանկարին այսպիսի մակագրություն է թողել Վինիսիուսը:

Նշենք, որ Մյունխենի «Ալյանս Արենա» մարզադաշտում կայանալիք պատասխան հանդիպումը տեղի կունենա հաջորդ չորեքշաբթի՝ ապրիլի 15-ին։ Այս զույգի հաղթողը կիսաեզրափակիչում ուժերը կչափի ՊՍԺ — «Լիվերպուլ» դիմակայության հաղթողի հետ։
























































