Մարտի 27-ի լույս 28-ի գիշերը Բուենոս Այրեսի «Ալբերտո Խասինտո Արմանդո» մարզադաշտում կայացած ընկերական հանդիպումն ավարտվել է Արգենտինայի ազգային հավաքականի՝ 2:1 հաշվով տնային հաղթանակով։ Նրանց մրցակիցը Մավրիտանիայի ընտրանին էր։
Աշխարհի չեմպիոնների կազմում գոլերի հեղինակ են դարձել կիսապաշտպաններ Էնցո Ֆերնանդեսը և Նիկո Պասը։ Հյուրերի կազմում միակ պատասխան գնդակը հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեին (90+4′) խփել է պաշտպան Ժորդան Լեֆորը:
Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին խաղադաշտում անցկացրել է 45 րոպե՝ ընդմիջումից անմիջապես հետո փոխարինելով Նիկո Պասին։
Նախատեսված էր, որ արգենտինացիներն իրենց հաջորդ հանդիպումը պետք է անցկացնեին մարտի 31-ին՝ արտագնա խաղում մրցելով Կատարի ընտրանու հետ, սակայն Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով այդ հանդիպումը չեղարկվել է։ Դրա փոխարեն ապրիլի 1-ին Արգենտինայի հավաքականը սեփական հարկի տակ կընդունի Զամբիայի թիմին։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
























































