Իտալիայի առաջնության 30-րդ տուրում «Ռոման» «Օլիմպիկոյում» նվազագույն հաշվով առավելության հասավ վտանգավոր գոտում գտնվող «Լեչեի» նկատմամբ (1-0):
Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին։ «Գայլերի» կազմում հանդիպման միակ և հաղթական գոլը 57-րդ րոպեին հեղինակեց 19-ամյա ֆրանսիացի հարձակվող Ռոբինյո Վազը։
Այս հաղթանակից հետո Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 54-ի՝ ամրապնդվելով 6-րդ հորիզոնականում։ «Լեչեն» 27 միավորով 18-րդն է։
Հանդիպման գոլը՝ ԱՅՍՏԵՂ
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































