Անգլիացի հայտնի նախկին ֆուտբոլիստ Մայքլ Օուենը նշել է, թե որ թիմին է համարում լավագույնն Անգլիայի Պրեմիեր լիգայում:
Նախկին հարձակվողն առանձնացրել է «Լիվերպուլին»՝ չնայած ընթացիկ մրցաշրջանում «կարմիրների» ունեցած խնդիրներին:
«Անձամբ ես «Լիվերպուլը» համարում եմ Պրեմիեր լիգայի լավագույն թիմը։ Մարդիկ կծիծաղեն և կհարցնեն. «Իսկ նրանք որերո՞րդ տեղում են, 6-րդ»։ Բայց եթե յուրաքանչյուր թիմի դիտարկենք իր լավագույն մարզավիճակում, ապա «Լիվերպուլը» գերազանցում է բոլորին։ Երբ նրանք իրենց հունի մեջ են, «Էնֆիլդում» նրանց դեմ խաղալը գործնականում անհնար է»,- Օուենի խոսքերը մեջբերում են անգլիական լրատվամիջոցները:
Նշենք, որ Առնե Սլոթի գլխավորած թիմն Անգլիայի առաջնության 29 տուրերից հետո վաստակել է 48 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:


























































