Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը ծրագրում է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հաղորդում է fichajes-ը։
Աղբյուրի պնդմամբ՝ առաջիկա շաբաթները վճռորոշ կլինեն արգենտինացու և լոնդոնյան ակումբի ղեկավարության միջև բանակցությունների հարցում։ Ավելի վաղ շրջանառվող լուրերը կիսապաշտպանի ապագան կապում էին Մադրիդի «Ռեալի» և ֆրանսիական ՊՍԺ-ի հետ։
Նշենք, որ Էնցոյի գործող պայմանագրի ժամկետը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2032 թվականի ամառ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանն անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։




























































