Կիլիան Մբապեն ծնկի խնդրի պատճառով շարունակում է մնալ Մադրիդի «Ռեալի» լազարեթում, և առայժմ հստակ չէ, թե երբ ֆրանսիացի հարձակվողը կվերադառնա շարք։
Այդուհանդերձ, ինչպես հայտնի է դարձել AS-ին, Մբապեն ամեն դեպքում Ֆրանսիայի հավաքականի հետ կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու ուսումնամարզական հավաքին։ Ֆուտբոլիստը չի մնա Մադրիդում. նրա պարտադիր ներկայությունն ազգային թիմի ճամբարում պայմանավորված է հովանավորների առջև ունեցած կոմերցիոն պարտավորություններով։
Հիշեցնենք, որ մարտին Ֆրանսիայի հավաքականն աշխարհի առաջնության նախապատրաստական փուլի շրջանակում ընկերական հանդիպումներ կանցկացնի Բրազիլիայի և Կոլումբիայի ընտրանիների դեմ։ Ծնկի վնասվածքի սրման պատճառով Մբապեն արդեն բաց է թողել «արքայական» ակումբի վերջին մի քանի հանդիպումները։
























































