«Բարսելոնան» հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնց վրա գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հույս է դնում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Նյուքասլի» դեմ խաղում։
«Կապտանռնագույնների» հայտացուցակն ունի հետևյալ տեսքը․ Ժոան Գարսիա, Շչեսնի, Կոչեն, Կանսելու, Արաուխո, Կուբարսի, Մարտին, Էրիկ Գարսիա, Կորտես, Էսպարտ, Գավի*, Պեդրի, Ֆերմին Լոպես, Բեռնալ, Կասադո, Օլմո, Մարկես, Ֆեռան, Լևանդովսկի, Յամալ, Ռաֆինյա, Ռեշֆորդ, Բարդաղջի:
Գավիի անվան կողքին նշված է աստղանիշ, իսկ ներքևում կա հատուկ գրառում՝ «ուղևորություն առանց բժշկական թույլտվության»։ Ավելի վաղ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ֆլիկը նշել էր, որ Գավին թիմի հետ կմեկնի Անգլիա, սակայն խաղադաշտ դուրս չի գա։ Ամառվանից ի վեր բացակայող կիսապաշտպանը դեռևս ամբողջությամբ չի ապաքինվել վնասվածքից:
Հիշեցնենք, որ «Նյուքասլ» — «Բարսելոնա» հանդիպումը կկայանա երեքշաբթի՝ մարտի 10-ին։


























































