Պորտուգալացի անվանի մասնագետ, ներկայումս Լիսաբոնի «Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ժամանակին ուշագրավ կարծիք է հայտնել կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսսիի դեմ մրցակցության մասին։
Transfer News Live-ը սոցիալական ցանցերում վերհիշել է «Յուրահատուկի» (The Special One) խոսքերը.
«Լեոյի դեմ դիմակայությունն ինձ թույլ տվեց զարգանալ որպես մարզիչ։ Ամեն անգամ, երբ թիմս մրցում էր «Բարսելոնայի» հետ, ես ստիպված էի կենտրոնանալ Մեսսիի վրա և մտածել՝ ինչպես գործել նրա դեմ»։
Թեև աղբյուրը մեջբերել է հատված նախորդ տարվա հարցազրույցից, Մոուրինյոյի խոսքերը կրկին բուռն քննարկումների առիթ են դարձել երկրպագուների շրջանում։
Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյուն իր հարուստ կարիերայի ընթացքում գլխավորել է այնպիսի գրանդ ակումբներ, ինչպիսիք են Մադրիդի «Ռեալը» և Լոնդոնի «Չելսին»։ Իսկ Լիոնել Մեսսին ներկայումս հանդես է գալիս ամերիկյան «Ինտեր Մայամիի» կազմում։
























































