Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը մոտ է կարիերայում նոր էջ բացելուն։
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, 34-ամյա կոլումբիացին արդեն մեկնել է Միացյալ Նահանգներ՝ տեղի «Մինեսոտա Յունայթեդ» ակումբի հետ պայմանագիր կնքելու նպատակով։ Հունվարի սկզբին մեքսիկական «Լեոնից» հեռանալուց հետո Ռոդրիգեսը գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում և նոր թիմին կմիանա անվճար։
Հիշեցնենք, որ «Մինեսոտան» ՄԼՍ-ի անցած մրցաշրջանում հաջող ելույթներ է ունեցել՝ Արևմտյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը և փլեյ-օֆֆ փուլում հասնելով մինչև կիսաեզրափակիչ։
Թիմը կանոնավոր առաջնության նոր մրցաշրջանը կմեկնարկի փետրվարի 22-ին՝ «Օստինի» դեմ հանդիպումով։




























































