«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը բարձր է գնահատել հարձակվող Լամին Յամալի դերը թիմի համար։ Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի «Էլչեի» դեմ խաղում (3:1) դառնալով գոլի հեղինակ՝ երիտասարդ ֆուտբոլիստը կրկին արժանացել է մարզչի գովեստին:
«Չեմ կարող հստակ ասել՝ նա վաղը կխաղա՞ «Ալբասետեի» դեմ [Իսպանիայի Գավաթի 1/4 եզրափակիչում], թե՞ ոչ, բայց մի բան հաստատ է՝ նրան դուր չի գալիս պահեստայինների նստարանին մնալը։ Լամինը հիանալի մարզավիճակում է. նա բարձրակարգ ֆուտբոլիստ է։
«Էլչեի» հետ խաղում նա ֆանտաստիկ աշխատանք կատարեց ոչ միայն հարձակման գծում, այլև պաշտպանությունում։ Բալդեն նույնպես հիանալի է հանդես գալիս և լիովին պատրաստ է խաղալ ազգային հավաքականում», — Ֆլիկի խոսքերն է մեջբերում AS պարբերականը։
Այս պահին կատալոնական ակումբը վստահորեն գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը։



























































