«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կիսվել է իր կարծիքով Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» հետ սպասվող նոր հանդիպման վերաբերյալ։
Հիշեցնենք, որ թիմերն արդեն մրցել էին լիգայի փուլի 8-րդ տուրում, որտեղ լիսաբոնյան ակումբը հաղթանակ էր տարել 4:2 հաշվով։ Սակայն փլեյ-օֆֆի վիճակահանության արդյունքում մրցակիցները կրկին զույգ են կազմել։
«Մենք ընդամենը երկու տարբերակ ունեինք՝ «Ռեալը» կամ «Ինտերը»։ Ընտրությունը մեծ չէր, և մեզ բաժին հասավ «արքան»։
Օրերս, երբ «Ռեալի» ֆուտբոլիստներից մեկը խաղից հետո ինձ առաջարկեց իր մարզաշապիկը, ես կատակով «Բենֆիկայի» խաղացողներին ցույց տվեցի այն տարբերանշանը, որը «սերուցքայինները» կրում են թևքի վրա։ Այնտեղ 15 գավաթ է… Նրանք արքաներն են։ Մենք պետք է մրցենք մի թիմի հետ, որն անկասկած այս մրցաշարի գլխավոր հավակնորդն է», — Մոուրինյուի խոսքերն է մեջբերում Marca-ն։



























































