UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտնել է, որ թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսը նվաճած Ջասթին Գեյջին հրաժարվել է հոսպիտալացումից՝ UFC 324 մրցաշարի շրջանակում Փեդի Փիմբլեթի դեմ տարած հաղթանակից հետո։
«Գեյջին ասաց մոտավորապես հետևյալը. «Հավատացեք, ես բազմաթիվ պատերազմների եմ մասնակցել, ինձ հետ ամեն ինչ կարգին է», — նշել է Ուայթը մենամարտից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Հատկանշական է, որ նրա մրցակիցը՝ Փեդի Փիմբլեթը, մենամարտից անմիջապես հետո հոսպիտալացվել է։
Գեյջին մենամարտի մեծ մասում տիրում էր նախաձեռնությանը՝ լուրջ վնասվածքներ հասցնելով մրցակցին։ Ամերիկացի մարտիկը մի քանի դրվագում մոտ էր պայքարը ժամանակից շուտ ավարտելուն, սակայն այն ձգվեց նախատեսված բոլոր հինգ ռաունդները։
Արդյունքում՝ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակը շնորհվեց Գեյջիին։ Ջասթին Գեյջին իր ակտիվում ունի 27 հաղթանակ և 5 պարտություն MMA-ում։
Փեդի Փիմբլեթը, իր հերթին, կրեց առաջին պարտությունը UFC-ում։ Ընդհանուր առմամբ, խառը մենամարտերում բրիտանացին ունի 23 հաղթանակ և 4 պարտություն։




























































