7.09.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա

    Հայաստանի ընտրանու կիսապաշտպանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն

    Վիկարիոյին ընդամենը մեկ խորհուրդ եմ տվել․ Բուֆոն

    Կիվուի հստակ ուղերձը․ Ինչ ծրագրեր ունի Ինտերը Մխիթարյանի հետ

    Արյունահոսություն, շեղված միջնապատ և հին դիմակ․ ի՞նչ է սպասվում Էրիկ Գարսիային

    Բարսեղյանը և թիմակիցները պետք է ուղիներ փնտրեն՝ ճգնաժամից դուրս գալու համար․ Sportnet

    Սպերցյանն ընդգրկվել է Սաուդյան Արաբիայի առաջնության 5-րդ տուրի խորհրդանշական թիմում

    🎥 Փարիզը վերջին րոպեներին հաղթանակ կորզեց Մարսելում, Սինայոկոն՝ հեթ-տրիկի հեղինակ

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

      Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

      Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

      📷 Յան Օբլակն ամուսնանում է հայտնի թենիսիստուհու հետ

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        🎥 Ամեն օլիմպիական մեդալի հետևում հազարավոր այսպիսի օրեր են. Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդրադարձը Արթուր Ալեքսանյանին

        🎥 Ոսկի և արծաթ Լեհաստանից. հայ ըմբիշների հաջողությունները Poland Open-ի մեկնարկային օրը

        🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե մեդալակիր

        🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

        Մ20 ԱԱ․ Յուրիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիր

        🎥 Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին ու դարձավ աշխարհի չեմպիոն

        Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Մխիթարյանն ու Տեր-Մաթևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար

        Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանն ու Էրիկ Տեր-Մաթևոսյանը կիսաեզրափակիչում են

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

          Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

          Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

          Սպորտային մարմնամարզության ԵԱ. Համլետ Մանուկյանը՝ փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

          Նարեկ Դավթյանը՝ ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր

          Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

          Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

          Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա

            Հայաստանի ընտրանու կիսապաշտպանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն

            Վիկարիոյին ընդամենը մեկ խորհուրդ եմ տվել․ Բուֆոն

            Կիվուի հստակ ուղերձը․ Ինչ ծրագրեր ունի Ինտերը Մխիթարյանի հետ

            Արյունահոսություն, շեղված միջնապատ և հին դիմակ․ ի՞նչ է սպասվում Էրիկ Գարսիային

            Բարսեղյանը և թիմակիցները պետք է ուղիներ փնտրեն՝ ճգնաժամից դուրս գալու համար․ Sportnet

            Սպերցյանն ընդգրկվել է Սաուդյան Արաբիայի առաջնության 5-րդ տուրի խորհրդանշական թիմում

            🎥 Փարիզը վերջին րոպեներին հաղթանակ կորզեց Մարսելում, Սինայոկոն՝ հեթ-տրիկի հեղինակ

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

              Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

              Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

              Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

              📷 Յան Օբլակն ամուսնանում է հայտնի թենիսիստուհու հետ

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                🎥 Ամեն օլիմպիական մեդալի հետևում հազարավոր այսպիսի օրեր են. Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդրադարձը Արթուր Ալեքսանյանին

                🎥 Ոսկի և արծաթ Լեհաստանից. հայ ըմբիշների հաջողությունները Poland Open-ի մեկնարկային օրը

                🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե մեդալակիր

                🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

                Մ20 ԱԱ․ Յուրիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիր

                🎥 Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին ու դարձավ աշխարհի չեմպիոն

                Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Մխիթարյանն ու Տեր-Մաթևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար

                Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանն ու Էրիկ Տեր-Մաթևոսյանը կիսաեզրափակիչում են

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

                  Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

                  Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

                  Սպորտային մարմնամարզության ԵԱ. Համլետ Մանուկյանը՝ փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Նարեկ Դավթյանը՝ ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր

                  Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

                  Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

                  Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Ֆուտբոլային դուալիզմ. Ատելու ժամանակն անցել է

                  ArmSport-ի դիտակետում, Միջազգային ֆուտբոլ, ՍՊՈՐՏ LIFE, ՖՈՒՏԲՈԼ
                  26.04.20 / 17:30
                  0

                  Մեսսի – Ռոնալդու, Ռոնալդու – Մեսսի. մոտ 10 տարի ՝ «Ռեալ Մադրիդ» — «Բարսելոնա» հանդիպումների առանցքը կազմեցին այս «այլմոլորակայինները»:

                  Անվերջանալի համեմատությունները, բանավեճերը հոգնեցրել էին իրենց պարզությամբ և միապաղաղությամբ: Շատ դեպքերում, այն արհեստական ատելությունը, որով միմյանց շռայլորեն «լղոզում» էին երկրպագուները, այս դիմակայությունը վերածում էր աստեղային պատերազմների: Այս ամենին վերջ չտրվեց նույնիսկ այն ժամանակ, երբ պորտուգալացին լքեց «Արքայական ակումբը»:

                  Եթե հարցը չեն կարողանում լուծել մարդիկ, ապա դա նրանց փոխարեն անում է բնությունը: «Ավազե ժամացույցի» ընթացքը անհնար է կանգնեցնել: Կուռքերը հեռանում են ՝ այդպես էլ նույն թիմում չխաղալով: Այդ ինչպե՞ս ստացվեց, որ ֆուտբոլային դուալիզմի գլխավոր հեղինակները չհայտնվեցին «բարիկադների» նույն կողմում:

                  Ապշել կարելի է. այս նյութը ընթերցողներից շատերը նրանցից բացի ոչինչ չեն տեսել: 18-22 տարեկան երիտասարդները մեծացել են այս դիմակայության վրա: Նրանք իրենց գիտակից կյանքը բաժանել են այս երկուսի միջև: Ոմանք, արդեն երեխաներ ունեն, բայց երբ գործը հասնում է ՝ Ռոնալդու-Մեսսի համեմատությանը, իրենք են վերածվում փոքրիկ երեխաների:

                  Անտագոնիզմը այս դուետի լավագույն կերպարանքն է: Հասկանալի է, որ կոմերցիոն դարաշրջանում շահավետ չէ նրանց մեկ թիմում ընդգրկել, նույնիսկ ՝ ընկերական խաղերում: Բայց առանց այդ էլ մեր հերոսները այնքան տարբեր են, որ արհեստական տարանջատման կարիք չեն զգում:

                  Այսպիսի բան երբևէ չենք տեսել, որ երկու ֆուտբոլիստ այսքան տարիներ իշխեն համար 1 սպորտաձևում: Ռոնալդուն 2003-ին արդեն «Մանչեսթեր Յունայթեդի» աստղիկն էր, իսկ Մեսսին սկսեց փայլատակել երկու տարի անց: Նրանց միջև առկա 2 տարվա տարբերությունն էր պատճառը, որ Մեսսիին սկսեցին համեմատել Ռոնալդուի հետ, այլ ոչ՝ հակառակը:

                  Նրանցից առաջ

                  Գլխավորն այն է, որ այս հակամարտությունը ոչնչացրեց «Ֆուտբոլի արքա» եզրույթը: Այն շնորհվել էր լեգենդար Պելեին, ով երկար տարներ իշխում էր կանաչ խաղադաշտերում: Սակայն, դա տեղի ունեցավ բրազիլացու կարիերայի ավարտին միայն, քանի որ Բրազիլիայի հավաքականի առաջին հաղթանակները առավելապես կապվում էին Գարինչայի անվան հետ: Բրազիլական մամուլն այն տարիներին հաջողությունը բաժանել էր այս երկուսի միջև:

                  70-ականներին էլ բարդ էր խոսել դուալիզմի մասին: Ֆուտբոլային թատերաբեմը «զավթել» էին Յոհան Կրոյֆը և Ֆրանց Բեկենբաուերը: Նրանք իրենց հավաքականների ավագներն էին, բայց սա էլ այն չէր: Չկար այն կայծը, որը տեսնում ենք այսօր: Ինչ կարող ես ասել. ժամանակներն էին ուրիշ:

                  80-ականները մեզ նվիրեցին Պլատինիի և Մարադոնայի հակամարտությունը: Բայց, սա էլ թերի պիես էր հիշեցնում: Ֆրանսիացին ավելի տարեց էր և իր ֆուտբոլային գագաթնակետին հասավ այն ժամանակ, երբ Մարադոնան դեռ նոր էր սկսում իր վերելքը:

                  Այդուհանդերձ, Իտալիայի առաջնությունում նրանք 3 տարիների ընթացքում «կրծոտեցին» միմյանց, որոնցից վերջինում հաղթեց Մարադոնան: 1990 թվականին «Նապոլին» խլեց չեմպիոնական տիտղոսը «Յուվենտուսից» և «Միլանից»: Կոկայինային անուրջներում գտնվող Մարադոնան, ում այդ գործում անձնվիրաբար աջակցում էին թիմակիցները, ոչ երկրային ֆուտբոլ էին ցուցադրում:

                  90-ականները մեզ նվիրեցին տաղանդավոր ֆուտբոլիստների մի սերունդ, որտեղ առանձնանում էր «Ֆենոմենը»՝ Ռոնալդոն:

                  Այո, իմ փոքրիկ ընթերցողներ. ժուկով-ժամանակով, մի գեղեցիկ թագավորությունում ապրում էր Ռոնալդոն, ով դեռ չգիտեր Ու-ով գրվող իր անվանակցի մասին:

                  Բախտս բերել է, որ հասցրի դիտել Մարադոնայի և Ռոնալդոյի անզուգական խաղը: Ա՜խ տարիներ, տարիներ… Երբեմն, այս տողերը գրելիս ինձ բավական ծեր եմ զգում: Ինչպես կասեր նոր սերնդի մի հատվածը ՝ «ռիթմի տակ չես ծլվլում»:

                  Նրանցից հետո

                  Ինչևէ. վերադառնանք օրվա հերոսներին: Մեսսին և Ռոնալդուն լոկ ֆուբոլիստներ չեն: Նրանք մեդիա դեմքեր են, ովքեր վաճառում են իրենց: Եվ դա հրաշալի է:

                  Դուալիզմ. նյութականի և հոգևորի տարանջատում: Եվ բացարձակ կարևոր չէ, թե այս երկուսից ում եք տեղադրում այս սուբտանցների մեջ:

                  Հասկացե՛ք, որ դա անում եք ՝ ձեր գլուխներում, ձեր մտքերում, ձեր երևակայությունում:

                  Ընդունե՛ք՝ նրանք կան, ապրում ու իշխում են առանց ձեզ, իսկ դուք առանց նրանց՝ ոչ: Կասեք՝ ու՞մ են նրանք պետք առանց մեզ. իրենց, հարգելիներս:

                  Նրանք անում են այն, ինչ պետք է անեն ՝ չմտածելով հետևողների մասին: Նրանք անխնա օգտագործում են իրենց շնորհված տաղանդը, քանի որ այլ ճանապարհ չկա:

                  Սալվադոր Դալին սիրում էր կրկնել. «Ես նկարում եմ և դա չեմ անում ուրիշների գնահատանքին արժանանալու համար: Դա անում եմ, քանի որ կմահանամ այն պահին, երբ դադարեմ նկարել»:

                  Այսպիսի մարդիկ շատ չեն, հավատացեք: Ռոնալդուն և Մեսսին խաղադաշտից դուրս կորցնում են իրենց փայլը: Խոսքը, գովազդային շապիկների մասին չէ: Կարծում եմ կդժվարանաք հիշել, թե երբ են նրանք հետաքրքիր հարցազրույց տվել, պատմել մի բանի մասին, ինչը դուք չգիտեք:

                  Խոսելը նրանց հաղթաթուղթը չէ. այն ձեզ լռեցնելու, խոսելու ընդունակությունից զրկելու մեջ է: Հեռուստացույցին գամելու և երեխայի նման ցատկոտել ստիպելու մեջ է:

                  Եվ ինչպե՞ս դա պետք է տեղի ունենար, եթե նրանք խաղային նույն թիմում: Ոչ, ոչ բարեկամներ…Մոցարտը և Սալիերին, Բախը և Հենդելը նույն նոտաները չեն լսում:

                  Համեմատելու, վիճելու ժամանակն անցել է: Պետք է հասցնել վայելել նրանց խաղը: Կորոնավիրուսը միացրել է «ավազե ժամացույցը»: Յուրաքանչյուր օրը, յուրաքանչյուր բաց թողած րոպեն թանկ արժեն:

                  Եթե ինչ-որ անբացատրելի, աններելի պատճառով դեռ չես վարակվել նրանց խաղով, հանի՛ր դիմակդ, շնչի՛ր թարմ օդը և խնդրի՛ր բոլոր իրական և մտացածին աստվածներին՝ նրանց շուտափույթ վերադարձի մասին:

                  Այս երկուսը ՝ ֆուտբոլի պատմության գլխավոր դուալիզմի հեղինակներն են, ովքեր հեռանում են. նրանք հեռանում են, քանի որ յուրահատուկ են:

                  Հեռանում են, քանի որ անկրկնելի են: Իսկ մենք…..մենք մնալու ենք հեռուսատցույցի առջև և կերտելու ենք նոր հերոսներ: Դրա համար առանձնահատուկ տաղանդ և ջանք չի պահանջվում:

                  Նարեկ Գրիգորյան

                  Թեգեր: #բարսելոնա#մեսսի#յուվենտուս#ռեալ-մադրիդ#ռոնալդու
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  ​Փող չկա, բայց կա ելք. կատալոնացիների վերջին խաղաքարտը Կանսելուի համար

                  30.03.26

                  Ֆլիկը բացահայտել է Բարսելոնայում մնալու իրական պատճառը

                  21.12.25

                  Բարսելոնան կորցրեց իր ֆուտբոլիստին 2 շաբաթով. ինչ է հայտնի

                  27.11.25

                  Հայտնի է Ինյիգո Մարտինեսի ապաքինման ժամկետը

                  17.03.25

                  ԼՐԱՀՈՍ

                  Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա

                  16:00 / 07.09.26

                  Հայաստանի ընտրանու կիսապաշտպանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն

                  15:10 / 07.09.26

                  Վիկարիոյին ընդամենը մեկ խորհուրդ եմ տվել․ Բուֆոն

                  14:25 / 07.09.26

                  Կիվուի հստակ ուղերձը․ Ինչ ծրագրեր ունի Ինտերը Մխիթարյանի հետ

                  13:15 / 07.09.26

                  Արյունահոսություն, շեղված միջնապատ և հին դիմակ․ ի՞նչ է սպասվում Էրիկ Գարսիային

                  12:00 / 07.09.26

                  Բարսեղյանը և թիմակիցները պետք է ուղիներ փնտրեն՝ ճգնաժամից դուրս գալու համար․ Sportnet

                  11:10 / 07.09.26

                  Սպերցյանն ընդգրկվել է Սաուդյան Արաբիայի առաջնության 5-րդ տուրի խորհրդանշական թիմում

                  10:20 / 07.09.26

                  🎥 Փարիզը վերջին րոպեներին հաղթանակ կորզեց Մարսելում, Սինայոկոն՝ հեթ-տրիկի հեղինակ

                  01:08 / 07.09.26

                  🎥 Յուվենտուսը վերջին րոպեներին խուսափեց պարտությունից Միլանի հետ խաղում

                  00:42 / 07.09.26

                  ԱՊԼ․ Մրցաշարային աղյուսակը երրորդ տուրից հետո

                  00:08 / 07.09.26

                  Ինչո՞ւ Ջոնսը լքեց Լիվերպուլը և տեղափոխվեց Ինտեր․ Ֆուտբոլիստը՝ իր որոշման մասին

                  00:01 / 07.09.26

                  Հայտնի է՝ որքան կվաստակի Էնրիկեն նոր պայմանագրով

                  23:41 / 06.09.26

                  Մեր թիմի խաղը դիտելն անհավանական հաճույք էր․ Արտետա

                  23:18 / 06.09.26

                  Ռաֆինյան կրկնել է Մեսսիի ռեկորդը․ միայն երկու ֆուտբոլիստ նման ցուցանիշ ունի 21-րդ դարում

                  23:00 / 06.09.26

                  Ինֆանտինոն կառաջադրի իր թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում

                  22:33 / 06.09.26

                  Հենց դա է, ինչ ես ուզում եմ․ Ֆլիկ

                  22:08 / 06.09.26

                  ԱՊԼ-ում միայն մեկ թիմ է, որը դեռ գոլ բաց չի թողել

                  21:45 / 06.09.26

                  🎥 Արսենալը կամային հաղթանակ տոնեց Չելսիի հետ լոնդոնյան դերբիում

                  21:27 / 06.09.26

                  📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

                  21:07 / 06.09.26

                  🎥 ՀՊԼ․ Շիրակը Գյումրիում հաղթեց Սարդարապատին

                  20:54 / 06.09.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Չեմպիոնների Լիգա․ Լիգայի փուլի վիճակահանության արդյունքները

                  20:50 / 27,08,26

                  Կարդալ ավելին

                  ՉԼ․ Որքան գումար վաստակեց Ցելյեն և ինչ ֆինանսական հնարավորությունից զրկվեց Արարատ-Արմենիան

                  14:11 / 12,08,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Անգլիա

                  Բարև, Դեդպուլ․․․ Հյու Ջեքմանը պատրաստավում է անգլիական ակումբի համասեփականատեր դառնալ

                  23:41 / 03.09.26

                  Կարդալ ավելին

                  Մարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդում

                  0:28 / 24.08.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.