Մադրիդի «Ռեալի» հարձակողական ոճի կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոն անդրադարձել է վերջին շրջանում իր խաղի շուրջ ստեղծված աղմուկին և հնչող քննադատություններին։
«Ես ըմբռնումով եմ մոտենում քննադատությանը։ Դեռ մանկուց իմ բախտը միաժամանակ և՛ բերել է, և՛ չի բերել․ իմ մասին չափազանց շատ են խոսում։ Սկզբում ասում էին, թե «նոր Մեսսի» եմ, հետո սկսեցին պնդել, թե աղետ եմ։ Ես ինձ նոր Մեսսի չեմ համարում, սակայն «Ռեալի» պատմության վատագույն տրանսֆերն էլ չեմ», — արգենտինացու խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
Հիշեցնենք, որ Ֆրանկո Մաստանտուոնոն «արքայական» ակումբի շարքերը համալրել է օգոստոսին՝ տեղափոխվելով արգենտինական «Ռիվեր Փլեյթից»։ Այս ընթացքում նա «սերուցքայինների» կազմում մասնակցել է 20 պաշտոնական հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
























































