«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Խաբի Ալոնսոյի՝ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվելու փաստը:
«Սա ֆուտբոլ է, և սա իմ գործը չէ: Կարող եմ միայն ասել, որ Խաբիի հետ լավ հարաբերություններ ունեմ. մենք ծանոթացել ենք Լևերկուզենում և կապ ենք պահպանում: Նրան ամենայն բարիք եմ մաղթում: Վստահ եմ, որ շուտով նա և իր մարզչական շտաբը հիանալի նախագիծ կունենան: Ֆուտբոլում պետք է առաջ շարժվել, բայց նա հիանալի մարզիչ է՝ փայլուն ապագայով»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ Խաբի Ալոնսոն պաշտոնանկ էր արվել Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո: Նրան փոխարինել է Ալվարո Արբելոան, որն այսօր՝ հունվարի 14-ին, նորամուտը կնշի «Արքայական ակումբի» ղեկին: Մադրիդյան թիմը Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում կմրցի «Ալբասետեի» հետ:





















































