Հայտնի մեկնաբան Ռամազան Ռաբադանովը պատմել է Աբդուլմանապ Նուրմագոմեդովի՝ թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հոր և մարզչի առողջական վիճակի մասին: Նրա խոսքով, մասնաագետի մոտ դեռևս կորոնավիրուս չի հաստատվել:
Այդուհանդերձ, Ռաբադանովը հայտարարել է, որ մի շարք մարզիկներ ևս հիվանդացել են.
«Աբդուլմանապը գտնվում է Մախաչկալայի 2-րդ քաղաքային հիվանդանոցում: Հիվանդացել է սարերում: Երկու օր ոտքի վրա է եղել, եղբայրները դժվարությամբ են համոզել, որ պառկի հիվանդանոցում: Դեռևս կորոնավիրուս հաստատված չէ: Ասում են՝ գրիպ է: Ոչ մեկին չեն թողնում նրա մոտ: Հիվանդացել է նաև աշխարհի չեմպիոն Շամիլ Զավուրովը: Ասում են՝ այլ հիվանդ մարզիկներ ևս կան»,- Ռաբադանովի խոսքերն է փոխանցում «Чемпионат»-ը:
Աբդուլմանապ Նուրմագոմեդովը 57 տարեկան է: Ռուսաստանի սպորտի վաստակավոր մարզիչն աշխատում է ոչ միայն իր որդու, այլև՝ մի շարք այլ մարզիկների հետ: