UFC-ի բրիտանացի մարտիկ Փեդի Փիմբլեթը դիմել է Արման Ծառուկյանին այն բանից հետո, երբ հաստատվել է նրա մենամարտը թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսի համար։
Փիմբլեթը ժամանակավոր գոտու համար կմենամարտի ամերիկացի Ջասթին Գեյջիի դեմ։ Հանդիպումը տեղի կունենա 2026 թվականի հունվարի 25-ին Լաս Վեգասում (ԱՄՆ) կայանալիք UFC 324 մրցաշարի շրջանակում։
«Ի՞նչ կասես սրա մասին, Արմա՛ն», — սոցցանցերում գրել է բրիտանացին։
«Բացատրեք՝ սա ընդհանրապես ի՞նչ է նշանակում», — կտրուկ պատասխանել է Ծառուկյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ծառուկյանը հայտարարել էր, թե Փիմբլեթին կհամարի լավ մարտիկ միայն այն դեպքում, եթե վերջինս հաղթանակ տանի Ջասթին Գեյջիի նկատմամբ։




























































