Անգլիայի Պրեմիեր լիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Ալան Շիրերը Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության լիգայի փուլի 5-րդ տուրի «Չելսի» – «Բարսելոնա» խաղից հետո (3-0) կոշտ քննադատության է արժանացրել կատալոնական ակումբի մարտավարությունը։
«Ես իմ խաղալու տարիներին շատ անգամ տեսել եմ խաղից դուրս իրավիճակների թակարդներ, բայց սա բացարձակ խելագարություն է։ Կարծես չորս մանեկեն կանգնած լինեն խաղադաշտում և հարցնեն. «Ինչպե՞ս եք ուզում գոլ խփել, տղաներ», – ասել է Շիրերը Amazon Prime-ում։
Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 15-րդ տեղը՝ վաստակած 7 միավորով։ Հաջորդ փուլում «Բարսելոնան» տանը կխաղա Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ։


























































