Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսը սուր քննադատության է ենթարկել «Բարսելոնայի» ղեկավարությանը՝ կապված ակումբի ֆինանսական վիճակի հետ։
«Աբսուրդ է, որ նրանք ունեն ավելի քան 1,3 մլրդ եվրոյի պարտք։ Դա աներևակայելի է և անտանելի։ Ցանկացած այլ երկրում նման պարտքեր ունեցող ակումբը չէր կարողանա հանդես գալ բարձրագույն դիվիզիոնում… իսկ այստեղ ոչինչ տեղի չի ունենում։
«Բարսելոնան» կառավարման այն մոդելը չէ, որը ես պատկերացնում եմ ակումբի համար։ Այն կտրուկ հակադրվում է այն վերահսկողությանը, որը մենք ունենք «Բավարիայում», և մեր կայուն ֆինանսներին, որոնք պետք է օրինակ ծառայեն եվրոպական ակումբների համար։
Ակնհայտ է, որ հուսալի կառավարումը, ողջամիտ ֆինանսական վերլուծությունը և սպորտային արդյունքները կախված չեն ռիսկային ֆինանսական մեքենայություններից»,- Հյոնեսի խոսքն է մեջբերում Marca-ն։
Հավելենք, որ Իսպանիայի առաջնության 13 տուրից հետո «Բարսելոնան» վաստակել է 31 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։


























































