Կատալոնական «Բարսելոնան» միջազգային դադարից հետո ակնկալում է վերականգնել թիմի երեք հիմնական ֆուտբոլիստի։ Այս մասին գրում է Sport.es-ը։
Ակնկալվում է, որ Ռաֆինյան կմարզվի ընդհանուր խմբի հետ հաջորդ շաբաթ և կարող է րոպեներ ստանալ «Ատլետիկի» հետ խաղում։
Ժոան Գարսիան մենիսկի վիրահատությունից հետո լիովին պատրաստ է և, ամենայն հավանականությամբ, կլինի «Ատլետիկի» հետ խաղի մեկնարկային կազմում։
Ինչ վերաբերում է Պեդրիին, նրա ապաքինումն ընթանում է ավելի լավ, քան սպասվում էր։ Կա հնարավորություն, որ նա շարք վերադառնա նոյեմբերի 25-ին՝ «Չելսիի» հետ խաղում։
Նշվում է նաև, որ Կասադոն նույնպես կարող է հասանելի լինել «Ատլետիկի» հետ խաղի համար։ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը և Գավին կշարունակեն ապաքինվել վնասվածքից։























































