Թուրքիայում ձերբակալվել են 18 կասկածյալներ՝ ֆուտբոլային մրցավեճերի վրա մրցավարների կատարած խաղադրույքների գործով։ Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, նրանց թվում են 17 մրցավար և Սուպերլիգայի մեկ անհայտ ակումբի նախագահ։
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Իբրահիմ Հաջիոսմանօղլուն հայտարարել է, որ հետաքննության ընթացքում պարզվել է, որ 42 մրցավար կատարել է ավելի քան հազար խաղադրույք, իսկ նրանցից մեկը՝ ավելի քան 18 հազար։
Շատ դեպքերում խաղադրույքները եղել են մեկանգամյա։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի պրոֆեսիոնալ լիգաների հանդիպումներում աշխատած 152 մրցավար բռնվել է՝ բուքմեյքերական գրասենյակներում խաղադրույքներ կատարելու համար։
Թուրքիայի գործող չեմպիոնն է «Գալաթասարայը», որը ներկայումս էլ գլխավորում է ընթացիկ առաջնության աղյուսակը՝ 11 տուրից հետո։ Երկրորդ տեղում գտնվող «Ֆեներբահչեն» հետ է մնում չորս միավորով։



























































