Թուրքիայի առաջնության 14-րդ տուրի «Գազիանթեփ» — «Էյուփսփոր» հանդիպման ավելացված ժամանակում արտառոց միջադեպ է գրանցվել։ Խաղադաշտում ծագած վեճին միջամտելու համար հյուրերի դարպասապահ Ֆելիպեն լքել է դարպասը, ինչից օգտվելով՝ տանտերերը գոլ են խփել։
«Գազիանթեփի» մարզադաշտում կայացած խաղն ավարտվել է հյուրերի՝ «Էյուփսփորի» հաղթանակով (2:1): Հյուրերի կազմում գոլերով աչքի են ընկել Ումութ Բոզոկը (10-րդ րոպե, 11մ) և Հալիլ Ակբունարը (88-րդ րոպե):
Սակայն հանդիպման ամենաուշագրավ պահը գրանցվել է 90+6-րդ րոպեին՝ «Գազիանթեփի» միակ գոլի ժամանակ։ Խաղավերջում ֆուտբոլիստների միջև քաշքշուկ է սկսվել։ «Էյուփսփորի» դարպասապահ Ֆելիպեն և մյուս խաղացողները վազել են դեպի միջադեպի վայրը՝ կռիվը բաժանելու։ Հանդիպման գլխավոր մրցավարը խաղը չի կանգնեցրել՝ կիրառելով առավելության իրավունքը։ Օգտվելով դարպասապահի բացակայությունից՝ Էմանուել Բոատենգը գնդակն ուղարկել է դատարկ դարպասը։ Մրցավարը գոլը հաշվել է։
Gaziantep player Drissa Camara and Eyüpspor player Robin Yaçin were involved in a heated argument, Gaziantep FK still had the ball in play with most of the players focused on the fight, Gaziantep scored. The referee awarded the goal.
byu/playerforlife123 insoccer



























































