Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի 14-րդ տուրի կենտրոնական խաղում գործող չեմպիոն «Կրասնոդարը» սեփական հարկի տակ պարտության մատնեց Մոսկվայի «Սպարտակին» (2-1):
Տանտերերի կազմում հանդիպման հաշիվը 18-րդ րոպեին բացեց Ալեքսանդր Չերնիկովը։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը 59-րդ րոպեին շատ մոտ էր գոլի հեղինակ դառնալուն, սակայն նրա հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին՝ անդրադառնալով դեպի Ջոն Կորդոբան, որն էլ գլխի հարվածով կրկնապատկեց «ցուլերի» առավելությունը։
Հանդիպման վերջնամասը շատ լարված ստացվեց։ Նախ՝ 88-րդ րոպեին նույն Կորդոբանը ստացավ երկրորդ դեղին քարտը և հեռացվեց խաղադաշտից։ Այնուհետև 90-րդ րոպեին Լևի Գարսիան կրճատեց հաշիվը, իսկ 90+5-րդ րոպեին Կորդոբայի բախտին արժանացավ նաև Դուգլաս Ավգուստոն՝ ևս հեռացվելով խաղադաշտից։
Այս հաղթանակից հետո «Կրասնոդարը» միավորների քանակը հասցրեց 32-ի՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ «Սպարտակը» 22 միավորով 6-րդ տեղում է։
2-0 Cordoba pic.twitter.com/uLAhCC3jNM
— RPL Sky (@RPLNews_eng) November 2, 2025
ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































