Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունների մրցումային չորրորդ օրը Հայաստանն ունի երկու մասնակից։
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Երևանի ժամանակով 16:00-ին, երիտասարդների պայքարում մրցահարթակ դուրս կգան 79 կգ քաշայիններ Նարեկ Մկրտչյանն ու Մարտին Պողոսյանը։
Ծանրորդների մրցելույթներին հետևելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ
Նշենք, որ մրցաշարը կավարտվի նոյեմբերի 4-ին։




























































