Հայաստանի Մ-15 հավաքականը ՈւԵՖԱ-ի զարգացման մրցաշարի առաջին խաղում 1:3 հաշվով զիջեց Ալբանիայի հասակակիցներին։
Մեր ընտրանու կազմում միակ գոլը հեղինակեց հարձակվող Արեն Սարգսյանը։
Հաջորդ հանդիպումը Հայաստանի Մ-15 հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 31-ին՝ մրցելով Կոսովոյի Մ-15 ընտրանու հետ, իսկ նոյեմբերի 3-ին մրցակիցը կլինի Հյուսիսային Մակեդոնիայի թիմը։


























































