Երևանում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի զարգացման հերթական մրցաշարը, որին մասնակցում էին Հայաստանի Մ-15, Մ-16, Ղրղզստանի Մ-16 և Լիբանանի Մ-16 տարեկանների հավաքականները:
Մրցաշարի հաղթող դարձավ Հայաստամի Մ-16 հավաքականը, որը 3 խաղում տոնեց նույնքան հաղթանակ:
Վերջին տուրում Հայաստանի Մ-16 հավաքականը 3-1 հաշվով պարտության մատնեց Հայաստանի Մ-15 հավաքականին: Հաղթող հավաքականից դուբլի հեղինակ դարձավ Առաքելյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Մարթոյանը, իսկ Մ-15 հավաքականի կազմում հեղինակության գոլը խփեց Հակոբյանը: