Հայաստանի մինչև 21 տարեկանների (Մ-21) հավաքականը Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի 5-րդ խմբի 3-րդ տուրում հյուրընկալվելիս պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի հասակակիցներին՝ 1:2 հաշվով։
Հանդիպման հաշիվը 38-րդ րոպեին բացեց մեր հավաքականի կիսապաշտպան Նարեկ Հովհանիսյանը։ Հյուսիսմակեդոնացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Դիմիտար Տրայկովը՝ համապատասխանաբար 54-րդ և 84-րդ րոպեներին։
Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը 4 օր անց՝ հոկտեմբերի 14-ին, կհյուրընկալվի Իտալիայի մինչև 21 տարեկանների հավաքականին։




























































