Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Իսպանիայի Տուդելա քաղաքում երկրորդ ընկերական հանդիպումն անցկացրեց Իսպանիայի ֆուտզալի ընտրանու հետ։
Խաղն ավարտվեց 8։1 հաշվով՝ հօգուտ տանտերերի։ Հայաստանի հավաքականի կազմում միակ գոլը հեղինակեց Արսեն Պետրոսովը։
Հիշեցնենք, որ երկու հավաքականների միջև կայացած առաջին ընկերական խաղում ևս հաղթել էր «Ֆուրիա Ռոխան»՝ 6։2 հաշվով։




























































