Այսօր՝ հունիսի 24-ին, «Ցրվենա Զվեզդան» ընկերական խաղում ջախջախեց «Սուտեյսկային»՝ հինգ անպատասխան գնդակ ուղարկելով չեռնոգորական ակումբի դարպասը (5:0)։
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը իր նորամուտի խաղում բացեց և՛ հանդիպման, և՛ իր գոլերի հաշիվը սերբական ակումբի կազմում՝ սկիզբ դնելով «Ցրվենայի» գերավստահ հաղթանակին։