«Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի պայմանագիրը լրանում է 2025 թվականի հունիսի 30-ին, սակայն Սաուդյան Արաբիայի Սուվերեն հիմնադրամը (PIF) ակտիվ բանակցություններ է վարում նրան երկրի առաջնությունում պահելու համար։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Միաժամանակ քննարկվում է Ռոնալդուի հնարավոր կարճաժամկետ վարձակալությունը «Ալ Հիլալ» ակումբ՝ նրան ակումբային աշխարհի առաջնությանը մասնակցելու համար, որը մեկնարկում է հունիսի 15-ին։
«Ալ Նասրը» այդ մրցաշարին չի մասնակցում։ Եթե համաձայնություն ձեռք բերվի, տրանսֆերը տեղի կունենա հատուկ տրանսֆերային պատուհանի ընթացքում՝ հունիսի 1-10-ը։