Դանիայի ֆուտբոլի առաջնությունում այսօր որոշվեց 2024/25 մրցաշրջանի չեմպիոնը։ Այսօր կայացավ վերջին տուրի հանդիպումները
Չեմպիոն դարձավ «Կոպենհագենը» որը 3-0 հաշվով հաղթեց «Նորշելանին»։
«Միտյուլանդը», որը ևս հաղթանակ տոնեց այս տուրում, ընդամենը մեկ միավորով զիջեց «Կոպենհագենին» և երկրորդն է առաջնությունում։
Առաջնությունում երրորդ ու չորրորդ տեղերը զբաղեցրեցին «Բրոնդբյուն» ու «Ռանդերսը»։
«Կոպենհագենը» 16-րդ անգամ դարձավ Դանիայի չեմպիոն՝ գերազանցելով «ԿԲ Կոպենհագենին», որը 15 անգամ է դարձել չեմպիոն (1992 թվականին ակումբի հիմնական թիմը միացել է «Բ 1903»-ին և կազմավորվել է ներկայիս «Կոպենհագեն» ակումբը, իսկ «ԿԲ»-ն այժ հանդես է գալիս Դանիայի ցածր լիգաներից մեկում)։