Սաուդյան Արաբիայի առաջնության 33-րդ տուրում «Ալ-Նասրը» հաղթեց «Ալ-Խալիջին»։ Հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով՝ հօգուտ տանտերերի։
65-րդ րոպեին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող էր առաջ մղել «Ալ-Նասրին», սակայն նա վրիպեց 11 մետրանոց հարվածից։
Ջոն Դուրանը գոլ խփեց 75-րդ րոպեին։ 90+7-րդ րոպեին Ռոնալդուն կարողացավ իրացնել 11 մետրանոց հարվածը։
Այս հանդիպումից հետո «Ալ-Նասրը» լիգայի աղյուսակում չորրորդ տեղում է։