Հայաստանի ազգային հավաքականի և Կազանի «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն սրունքի մկանի վնասվածք է ստացել ՌՊԼ-ի 29-րդ տուրի՝ «Խիմկիի» դեմ խաղի 34-րդ րոպեին (3:2)։
25-ամյա կիսապաշտպանը խաղադաշտը լքեց պատգարակի օգնությամբ, երբ հաշիվը հավասար էր՝ 1:1։ Նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Օլեգ Իվանովը։ Փոխարինվելուց առաջ Իվուն մի քանի անգամ դիմել է բժշկական օգնության՝ դաշտի կենտրոնում տեղի ունեցած բախումից հետո։
Վնասվածքի լրջության աստիճանը դեռևս անհայտ է։ Իվուն, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի մրցաշրջանի վերջին հատվածը։ Նրա մասնակցությունը հարցականի տակ է նաև Հայաստանի հավաքականի ընկերական խաղերին՝ Կոսովոյի (հունիսի 6) և Չեռնոգորիայի (հունիսի 9) դեմ։