«Մանչեսթեր Սիթին» դիտարկում է «Միլանի» կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսին որպես կիսապաշտպանությունն ուժեղացնելու հիմնական նպատակ։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Քաղաքաբնակները» կապ են հաստատել իտալական ակումբի հետ՝ նիդեռլանդացի ֆուտբոլիստին ձեռք բերելու հարցում հետաքրքրություն հայտնելու համար։
Ընդգծվում է, որ ակումբների միջև բանակցությունները գտնվում են վաղ փուլում։ «Մանչեսթեր Սիթին» դեռևս պաշտոնական առաջարկ չի արել Ռեյնդերսի տրանսֆերի համար։
Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը։