«Բարսելոնան» կարող է մոտ ապագայում ուժեղացնել պաշտպանության աջ եզրը։ Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, ակումը ցանկանում է «Ինտերից» գնել Դենզել Դումֆրիսի տրանսֆերը։
Հետաքրքիր է, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բարսելոնայի» դեմ հանդիպմանը Դամֆրիսը միանգամից հինգ արդյունավետ գործողություն կատարեց։
Նա խփեց երկու գոլ և կատարեց երեք գոլային փոխանցում։
Միաժամանակ նշվում է, որ «Բարսելոնայի» ցուցակում են նաև այլ աջ պաշտպաններ՝ Ժերեմի Ֆրիմպոնգը («Բայեր») և Վանդերսոնը («Մոնակո»):