«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ ֆուտբոլիստները չեն ցանկանում, որ դարպասապահ Անդրե Օնանան լինի մեկնարկային կազմում Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի «Լիոնի» հետ վերջին խաղում (2:2) նրա երկու սխալներից հետո: Այս մասին հայտնում է The Sun-ը։
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստները դժգոհ են նաև Կամերունի հավաքականի դարպասապահի պահվածքից «Լիոնի» դեմ խաղից առաջ, երբ նա ասել է, որ «Մանչեսթեր Յունայթեդն» ավելի լավն է, քան իր մրցակիցները:
«Որոշ խաղացողներ իսկապես զայրացած են նրա վրա: Դուք գայթակղում եք ճակատագրին՝ ասելով այն, ինչ նա է ասել, իսկ հետո հիմար տեսք եք ունենում, եթե դա հակադարձում է ձեզ: Ոմանք մտածում են՝ արդյոք ժամանա՞կն է Ալթայ Բայնդիրին հնարավորություն տալ»,- The Sun-ին ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» աղբյուրը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ մանկունիանցիների գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը Օնանային մեկնարկային կազմում դաշտ դուրս չի բերի «Նյուքասլի» հետ Անգլիայի առաջնության 32-րդ տուրի այսօր՝ ապրիլի 13-ին կայանալիք հանդիպմանը։