«Ալ Նասրը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի հետ։
Ինչպես հաղորդում է Sportitalia-ի լրագրող Ջանլուիջի Լոնգարին, Սաուդյան Արաբիայի ակումբը 40-ամյա պորտուգալացուն նոր պայմանագիր է առաջարկել մինչև 2027 թվականի ամառը։
Ռոնալդուի գործող պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի հունիսի 30-ին։
Այս մրցաշրջանում հարձակվողն «Ալ Նասրի» կազմում անցկացրել է 34 հանդիպում, խփել 30 գոլ և կատարել 4 արդյունավետ փոխանցում։