Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CBF) որոշել է Դորիվալ Ժունիորին հեռացնել ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս մասին հայտնում է UOL-ը։
Աղբյուրի համաձայն, CBF-ն վերջնականապես որոշել է բաժանվել 62-ամյա մասնագետից Բրազիլիայի հավաքականի՝ 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Արգենտինայի դեմ խաղում կրած ջախջախիչ պարտությունից հետո (1:4): Այնուամենայնիվ, Դորիվալ Ջունիորի աշխատանքի վերաբերյալ հարցեր էին ծագել դեռ անցյալ ամառ Ամերիկայի գավաթի խաղարկության ժամանակ:
Ընդգծվում է, որ CBF-ին դուր չի գալիս նաև այն, որ 62-ամյա մարզչի գլխավոր օգնականը նրա որդին է՝ Լուկաս Սիլվեստրեն, թեև այս պաշտոնն ի սկզբանե զբաղեցնում էր նախկին պաշտպան Ժոաուն, որը Բրազիլիայի հավաքականի հետ աշխատելու փորձ ունի։
Դորիվալ Ժունիորը Բրազիլիայի հավաքականը մարզում է 2024 թվականի հունվարից: ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարի 14 տուրից հետո բրազիլացիները չորրորդ տեղում են։