Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը Հայաստանի դեմ Ազգերի լիգայի B դիվիզիոնի փլեյ-օֆֆի պատասխան խաղում 6:1 հաշվով հաղթանակից հետո հայտարարել է, որ դիվիզիոնում տեղը պահպանելը կարևոր էր ընտրանու առաջընթացի համար։
«Գոհ եմ խաղից, հատկապես առաջին խաղակեսից։ B դիվիզիոնում մնալը թույլ կտա մեզ խաղալ ուժեղ մրցակիցների հետ, ինչը նպաստում է մեր զարգացմանը», — ասել է Սանյոլը։
Նա բարձր է գնահատել Գիորգի Միկաուտաձեի մարզավիճակը՝ նշելով, որ նրան պահեստային թողնելն անհնար է։ «Նա երիտասարդ է, բայց Եվրոպայի առաջնությունը նրան մեծ վստահություն է տվել», — հավելել է մարզիչը։
Խոսելով մրցակցությունից՝ Սանյոլն ընտրություն է կատարել Նիդեռլանդների և Իսպանիայի միջև։ «Եթե ընտրություն ունենայի, կնախընտրեի Նիդեռլանդներին, քանի որ վերջին շրջանում շատ ենք հանդիպել Իսպանիային, և դա նորություն կլիներ։ Ով էլ որ լինի մեր մրցակիցը, կարևորը պայքարելն է և հաջողության հասնելը։ 3-4 տարի առաջ 3 պաշտպանով խաղալու որոշումը ընդունեցի ֆուտբոլիստների ռեսուրսներից ելնելով։ Հիմա իրավիճակը փոխվում է, Գոգլիչիձեն և Լոչոշվիլին շատ են խաղում։ Դա տակտիկայի ընտրության մեջ բազմազանություն կտա մեզ», — եզրափակել է նա։